Բաքուն ու Անկարան գրոհայիններին տեղափոխում են ՌԴ՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար

«Հսկայական թվով կամավորներ տարբեր երկրներից ցանկանում են գալ մասնակցել ազատագրական շարժմանը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, ամենամեծ թվով դիմումները եկել են Մերձավոր Արևելքի երկրներից՝ ավելի քան 16 հազար մարդ, այդ խնդրանքներին պետք է ընդառաջել», ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

«Մենք հսկայական թվով դիմումներ ենք ստանում: Ամենաշատը Մերձավոր Արևելքից. արդեն ավելի քան 16,000 դիմում», ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում։

«Եվ այստեղ, իհարկե, մենք ճիշտ ենք համարում դրական արձագանքել խնդրանքներին, հատկապես որ այդ խնդրանքները փողի համար չեն, այլ այս մարդկանց ցանկությամբ: Մենք նրանցից շատերին գիտենք, նրանք օգնել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ամենադժվար պահին՝ վերջին տասը տարում», հավելել է Շոյգուն։

Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին եւ ասել, որ դա պատասխան է Ուկրաինայի արեւմտյան հովանավորներին, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Այսպիսով, հաստատվում են այն տեղեկությունները, որ ՌԴ-ն Մերձավոր Արեւելքից վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, նկատի առնելով քաղաքային պայմաններում կռվելու նրանց փորձը։

Կասկած չկա, որ դրանք այսպես կոչված թուրքամետ վարձկաններն ու գրոհայիններն են, որոնք Մոսկվա-Անկարա համաձայնությամբ ուղարկվել էին Արցախում Հայաստանի դեմ կռվելու համար։ Նրանց մի մասը մնացել էր օկուպացված տարածքներում։

Օրերս Շոյգուն հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի հետ քննարկվել է հենց այս հարցը։ Գրոհայիններին տեղափոխելու հարցում Ռուսաստանին աջակցում են Թուրքիան ու Բաքուն, Բաքվից արդեն օդանավերով նրանց մի մասին տեղափոխել են Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդ քաղաք։

(Visited 285 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ