Փարիզում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները.

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք,բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում,
հիմնանորոգման աշխատանքներ:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին`

-Ուռուցքաբանություն

Փոխըմբռնման հուշագիր` Ֆրանսիայի «Goustave Roussy» առաջատար ուռուցքաբանական կենտրոնի հետ, որը ենթադրում է մասնագետների կանոնավոր այցելություններ, խորհրդատվություն, կարողությունների հզորացում, համատեղ գիտական ուսումնասիրությունների և վիրահատությունների իրականացում:

-ԱՆ – «Santé Arménie»

Հետպատերազմյան շրջանում հիմնադրված «Santé Arménie» նախաձեռնության շրջանակներում համատեղ ծրագրեր` հետազոտական կենտրոն, ռեգիստրներ, SOS Սյունիքի գյուղեր, Գորիսի վերականգնողական կենտրոն, հոգեկան առողջության նախագիծ, «Santé Arménie» բժշկական ակադեմիա, համատեղ գիտական հետազոտություններ,

-«Քույր հիվանդանոցների» ստեղծում` գիտելիքի և փորձի փոխանակման, փոխայցերի, համատեղ գիտական և մասնագիտական աշխատանքների, մեթոդական նյութերի, ուղեցույցների մշակման, համատեղ ծրագրերի և համաժողովների իրականացման միջոցով,

-Համագործակցության ծրագրեր` «Ազնավուր» հիմնադրամի և առողջապահության նախարարության միջև:

(Visited 120 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ