ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում նոր թվեր է հրապարակել․․․

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2998 ուկրաինական ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ մոտ հարյուր ինքնաթիռ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ուկրաինայի ուժային կառույցները կորցրել են 98 ինքնաթիռ, 110 անօդաչու թռչող սարք, 144 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ, 88 ռադիոտեղորոշիչ կայան, 1007 տանկ և այլ զրահատեխնիկա,

109 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, 374 դաշտային հրետանային և ականանետեր, 793 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- Կոնաշենկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներից օդում ոչնչացվել են մեկ ուկրաինական ՄիԳ-29, երեք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) «Բայրաքթար ՏԲ-2» և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ։

(Visited 257 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ