Ծնողներ ուշադրություն․․․Օմիկրոնի որ նշանների դեպքում պետք է շտապօգնություն կանչել․

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը նախորդ շտամներից ավելի հաճախ է ազդում երեխաների վրա, քան նախորդ շտամները։ Այս մասին հայտնել է անեսթեզիոլոգ-ռեւմատոլոգ Զոյա Անդրեեւան (Ռուսաստան)։

KP.RU-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է բժիշկ կանչել, եթե երեխան ունի բարձր ջերմություն, բայց միաժամանակ վերջույթները սառչում են։

Պետք է նաեւ մասնագետների կանչել ցանկացած բնույթի ուշագնացության եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ բարձր ջերմության դեպքում։

Անդրեեւայի խոսքով՝ երեխայի անսովոր պահվածքը բարձր ջերմաստիճանի ֆոնին կարող է վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։ Բացի այդ, բժիշկների պետք է դիմել, եթե երեխայի մոտ նկատվում է ցան եւ փսխում, ինչպես նաեւ հեղուկ կղանք մեկ օրից ավելի։

(Visited 161 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ