Պուտինը ոչնչացնում է ամբողջ Ուկրաինան․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է ամբողջ Ուկրաինան»։

«Այլեւս չի երեւում, որ նա ձգտում է ընդամենը մի քանի շրջան բռնակցել: Հիմա, կարծես, նա քանդում է ամբողջ երկիրը։ Ինչ-որ իմաստով դա զանգվածային ոչնչացման պատերազմ է»,-ասել է Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում։

«Ես լսել եմ նրա հայտարարություններն այն մասին, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես, ես վստահ չեմ, որ դա նախատեսվածի պես է… Նա դիմադրություն չէր նախատեսում Ուկրաինայում…

Իհարկե, ռազմական առումով նա գերազանցություն ունի, ինչը վաղ թե ուշ կդրսեւորվի, բայց ուկրաինացի ժողովրդի եւ ղեկավարության վճռականությունն ու տոկունությունը հիացմունքի են արժանի»,- ասել է նա:

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ