Մեր գործողությունները միշտ ծագում են բացառապես ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան․․․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վատ մտադրություններ չունի իր հարևանների նկատմամբ։

«Մենք մեր հարևանների նկատմամբ վատ մտադրություններ չունենք, ես նաև նրանց խորհուրդ կտամ չսրել իրավիճակը, որևէ սահմանափակում չկիրառել, մենք կատարում ենք բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել:

Մենք իրավիճակը սրելու կամ հարաբերությունները վատացնելու միտում չենք տեսնում։ Մեր բոլոր գործողությունները, եթե առաջանում են, միշտ էլ առաջանում են բացառապես Ռուսաստանի Դաշնության դեմ ինչ-որ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան, կարծում եմ, որ բոլորը պետք է մտածեն, թե ինչպես կարգավորել հարաբերությունները և նորմալ համագործակցել»,- ասել է նա։

Պուտինի խոսքով, «ՌԴ-ի հետ համատեղ նախագծերից օտարերկրյա գործընկերների հրաժարումը որոշակի վնաս է հասցնում, սակայն առաջադրված խնդիրները կլուծվեն»։

Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել էր, որ ուկրաինական քաղաքների գնդակոծման մասին հաղորդագրությունները հակառուսական ապատեղեկատվական արշավ են։

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ