Զելենսկու դեմ մահափորձի պլանները․ Կրեմլամետ Վագների վարձկաններն ու չեչենական հատուկ խմբերը ոչնչացվել են

Բրիտանական The Times թերթը գրում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել։

Լրագրողների տեղեկություններով՝ ուկրաինացի առաջնորդին սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր՝ կրեմլամետ Վագներ խմբավորման վարձկաններ և չեչենական հատուկ ջոկատայիններ։

Ամեն անգամ մահափորձերը խափանվել են Ուկրաինայի հետ պատերազմին դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի աշխատակիցների շնորհիվ, գրում է թերթը։

Վագների վարձկանները Կիևում զոհեր են տվել և անհանգստացած էին, թե որքան ճշգրիտ էին ուկրաինացիները կանխատեսել իրենց գործողությունները:

Խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու անվտանգության ծառայության տեղեկացվածությունը նրանց համար դարձել է «սարսափելի»: Շաբաթ օրը Կիևի մատույցներում մահափորձ է կանխվել չեչեն վարձկանների խմբի կողմից, որոնք ոչնչացվել են։

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ