Զապորոժիեի ատոմակայանն անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ․․․

Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքն անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։

«Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգերի պահանջներին համապատասխան»,- նշված է հաղոդրագրության մեջ:

Ատոմակայանի տարածքում մարտերի պատճառով բռնկված հրդեհը մարվել է։ Մահացածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է հենց ատոմակայանում,

սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է տեղեկատվությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։

Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ը համարվում է Եվրոպայի տարածքի ամենախոշոր էլեկտրակայանը:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ