Բացարձակ իրավիճակներ չեն լինում, որ բոլորս մի հարցի հետ գանք համաձայնության, բայց գտնում եմ, որ աշխատանքային մթնոլորտ պետք է ստեղծել: Այս մասին այսօր Ազգային ժողովում երբ քննարկվում էր ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցը, ասաց թեկնածուն.
«Հիմա բոլորին կթվա, որ մեծամասնությունը, որը ձևավարել է կառավարության հետ ամեն ինչ հարթ է անցնում, գոնե ես գիտեմ, որ այդպես չէ»,-ասաց նա և նշեց, որ նախագահական ինստիտուտը, կառավարությունը, Ազգային ժողովը իրար հետ պետք է աշախտեն և այն ինչ տեղի է ունենում ներքին խոհանոցում պարտադիր չէ հանրությունը այդ մասին իմանա:
«Ընդդիմությանն էլ պետք է լսել, իրենց կարծիքներն էլ հաշվի առնել և ընդհանուր եզրեր գտնել: Հանուն պետության, պետականության դա միայն խոսքեր չեն, պետք է ցնցումներից հեռու պահել երկիրը, հասարակությունը, այն ինչին մենք ենթարկվել ենք, կարծում եմ, այնքան երկար տարիներ մեզ բավարար է:
Մեզ հիմա հանգստություն է հարկավոր, մեզ հարկավոր է միասնություն, իրար լսելու ցանկություն, և ավելորդ պրովակացիոն պահվածք, հայտարարությունների հեչ կարիք չկա, որովհետև կարծում եմ որ դա մեր առօրյա կայնքում այքնան շատ եմ»,-ասաց նա:
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ հասարակական կյանքում երկրի կառավարման առումով միասնական համաձայնությունը ամենառաջնահերթն է: