Մեծ Բրիտանիան առաջատար դեր է խաղացել Հաագայի միջազգային տրիբունալին դիմելու հարցում դաշնակիցներին համախմբելու գործում, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ավելի վաղ 38 երկրներ հայց էին ներկայացրել Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղադրանքով։ Դրանց թվում են ԵՄ բոլոր 27 երկրները, Շվեյցարիան, Կանադան և Նոր Զելանդիան։
«Որպես Միջազգային քրեական դատարանի ստեղծման համահեղինակ՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն», ասել է Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը։
«Ցանկացած ռուս առաջնորդ և սպա, ով հանցավոր հրամաններ է արձակում, պետք է իմանա, որ նրան սպառնում է մեղադրյալի աթոռը եւ ի վերջո բանտը», նախազգուշացրել է Ռաաբը: