Զելենսկին ռուսական բանակի կորուստների նոր տվյալ է հրապարակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականների կորուստները կազմում են մոտ 9 հազար մարդ։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

Նախագահն ընդգծել է, որ ուկրաինական բանակն ամեն ինչ անում է հակառակորդին վերջնականապես կոտրելու համար։ «Մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 9000 ռուս է սպանվել»,- ասել է նա։

Մասնավորապես, Զելենսկու խոսքով, Նիկոլաևի ուղղությամբ օկուպանտները ստիպված են տասնյակ ուղղաթիռներով վերցնել իրենց զինվորներին՝ զոհվածներին և վիրավորներին։

«19 տարի, 20 տարի. ի՞նչ են նրանք տեսել կյանքում, բացի սրանից, բացի օտար հողի ներխուժումից»,- ասել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում ծածկվել զինվորականների դիակներով։

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ