Կյանքը խորտակող հինգ միջոց

Կյանքը խորտակող հինգ միջոց

Եթե չես հասցրել որոշակի տարիքում բուհ ավարտել, ամուսնանալ, երեխա ունենալ, ավելի լավ աշխատանք գտնել եւ այլն, սարսափելի ոչինչ չկա. պետք չէ խուճապի մատնվել. ամեն ինչ դեռ առջեւում է։

Պետք չէ տանջվել այն բանի համար, որ 25 տարեկանում դուք դեռ չես գտել ձեր երկրորդ կեսին կամ չես դարձել ինչ-որ ընկերության փոխնախագահ։ Դու ցանկացած պահի իրավունք ունես ընտրել քո ուղին, կյանքն ապրել այնպես, ինչպես դու ես ցանկանում, ոչ թե այնպես, ինչպես պետք է։ Լինում են դեպքեր, որ արթնանում ես եւ հասկանում, որ թե ֆիզիկապես, թե հոգեպես հյուծված ես, իսկ թե ինչ է իրականում կատարվում, չես հասկանում։ Սակայն հենց այսպես դու սկսում ես խորտակել քո կյանքը։

1. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ ընտրելով կյանքի սխալ ուղեկցի

Ինչու՞ ենք հարաբերություններում միշտ շտապում։ Պետք է ձգտել եւ գտնել այնպիսի սեր, այպիսի հարաբերություններ հանուն որոնց ցանկանում ես ավելին ձգտել ու հասնել։ Մենք շատ հաճախ ենք բղավում. «Չեմ ուզում միայնակ լինել»։ Սակայն այս միայնության մեջ դու քեզ ավելի լավ ես սկսում ճանաչել, բացահայտել։ Դու սկսում ես հասկանալ, թե ինչն է քեզ ոգեշնչում եւ ուժ տալիս։ Իսկ երբ կհանդիպես մեկին, ում տեսնելիս «թիթեռիկներ կսկսեն ճախրել փորի մեջ», այդ ժամանակ դու կհասկանաս, որ գտել ես քո կեսին։

2. Դու կարող ես քանդել քո կյանքը, եթե ամեն ինչ հանդուրժես

Գնահատիր կյանքիդ ամեն մի պահը։ Երբ դու համաձայնում ես ու քչով բավարարվում, դու միանգամից «սպանում» ես քո ներսում առկա հնարավորություններն ու պոտենցիալը։

3. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ թույլ տալով, որ անցյալը ղեկավարի քո ներկան

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում բազմաթիվ դեպքեր են կատարվում։ Լինում են հուսահատության, տարակուսանքի ակնթարթներ, ինչպես նաեւ օրեր, երբ քո մեջ մարում է նպատակասլացությունը։ Սակայն չպետք է թույլ տալ, որ բացասական երեւույթները, որոնց մասին ոչ մի կերպ չես կարողանում մոռանալ,

ցածրացնեն քո ինքնագնահատականը։ Դու նվազեցնում ես քո հնարավորությունները միայն այն պատճառով, որ 5 տարի առաջ քեզ մոտ ինչ-որ մի բան այնքան էլ լավ չի ստացվել։ Դու բաց ես թողնում իրական սերը, քանի որ քո նախկին ընտրյալը լքել է քեզ կամ նրա հետ հարաբերությունները այնքան էլ լավ ընթացք չեն ստացել։ Հիշիր, կյանքում դժվարություններն ու ուրախություններ մշտապես հաջորդում են միմյանց եւ միշտ պետք է գիտակցաբար կատարես քո որոշումներն ու քայլերը։

4. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ համեմատելով քեզ մյուսների հետ

Սոցիալական կայքերում քո ընկերների կամ լայքերի թիվը ոչինչ չի որոշում եւ դա չի կարող նվազեցնել քո արժեքն ու կարեորությունը։ Եթե մեկը քեզանից երկու անգամ ավելի շատ գումար է վաստակում, չի նշանակում, որ նա ավելի երջանիկ է։ Մենք փորձում ենք որսալ ու անել այն, ինչ դուր է գալիս մեր ընկերներին, սակայն արդյունքում խորտակում ենք մեր կայնքը։

5. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ չկարողանալով արտահայտել քո զգացմունքներն ու հույզերը

Մենք միշտ վախենում ենք խոստովանել այն, ինչ իրականում զգում ենք, ինչ կարեւոր ու արժեքավոր է մեզ համար։ Երբ արտահայտում ենք մեր զգացմունքները, ավելի խոցելի ենք դառնում։ Երբ դու բացահայտ ասում ես, որ սիրում ես քո կողքին կանգնած մարդուն, որ նա թանկ է քեզ համար, նա ոգեշնչում է քեզ, դու սիրում ես

նրան… այդ պահին, քեզ հետ ասես մի հրաշք է կատարվում, որը դրականորեն է ազդում քո կյանքի եւ զգացմունքների վրա։ Մի թաքցրեք ձեր զգացմունքները, ասեք, խոստովանեք։ Ճիշտ է, դրա համար մեծ քաջություն է հարկավոր, բայց դրական արդյունքի հասնելու համար արժե այս քայլին դիմել։

(Visited 53 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ