«Տղաներին պետք է այնպես մեծացնել, որ հարգի հորն ու մորը, սիրի կնոջը ու չլքի երեխաներին…»․ Էդգար Իգիթյան
Դերասան Էդգար Իգիթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Լեոնի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանը ջերմ գրկել է որդուն։ «Տղաներին պետք է այնպես մեծացնել, որ հարգի հորն ու մորը, սիրի կնոջը ու չլքի երեխաներին…», — գրել է Էդգար Իգիթյանը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանը վառ բլուզ էր կրում ու ջինսե տաբատ, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Մարդիկ, որոնք ատում են ճշմարտությունը, ատում են նաեւ նրանց, ովքեր համարձակություն ունեն ասելու այն»,- հրապարակումը մակագրել էր դերասանը:
(Visited 104 times, 1 visits today)