Հինգ կանոն նրանց համար, ովքեր ուզում են տղամարդու մուսան դառնալ

Հինգ կանոն նրանց համար, ովքեր ուզում են տղամարդու մուսան դառնալ

1. Ամեն ինչ ինքնուրույն մի արեք, նույնիսկ նման արտահայտություն մի արեք: Ուժեղ եւ անկախ կինը, իհարկե, լավ է, բայց սիրված լինելը՝ ավելի լավ: Ձեր սիրելիին թույլ տվեք ձեր կողքին տղամարդ զգալ: Նրանից օգնություն խնդրեք եւ մի վախեցեք ընդունել այն: Դա միայն կբարձրացնի ձեզ նրա աչքում:

2. Խորհրդակցեք, ոչ թե խորհուրդ տվեք: Նրան ցույց տվեք, որ նրա կարծիքը ձեզ համար շատ կարեւոր է, եւ այն իսկապես ազդում է ձեզ վրա:

3. Փրկարարի դեր մի ստանձնեք, ավելի լավ է ոգեշնչող եղեք: Մշտապես մի մատնանշեք նրա սխալները, այլ խթանեք գովասանքով եւ հաջողությունների համար հպարտությամբ: Հավատացեք, նա կցանկանա ավելին անել ու ավելի լավ, եթե զգա եւ իմանա, որ դա գնահատում են:

4. Նրան մի սովորեցրեք: Թող ինքնուրույն զարգանա եւ ընտրի այն ուղին, որով կընթանա: Չէ՞ որ դուք ուզում եք նրա սիրելի կինը լինել, ոչ թե մայրը: Ավելի լավ է սեփական զարգացմամբ զբաղվել, իսկ նա կձգտի ավելի խելացի եւ ուժեղ լինել: Դա տղամարդկանց բնույթն է:

5. Նրան ընդունեք այնպիսին, ինչպիսին կա: Չէ՞ որ դուք հենց այդ մարդուն եք սիրահարվել: Մի՛ ճնշեք նրան՝ ստիպելով համապատասխանել ձեր սեփական պատկերացումներին: Առանց այն էլ նա ձեր իդեալն է:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ