Պուտինը վերահաստատել է սահմանազատման ու սահմանագծման գործում աջակցությունը ՀՀ-ին ու Ադրբեջանի

Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման և սահմանագծման գործընթացում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ այլ գերակա խնդիր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Իր կողմից Ռուսաստանը շատ բան է արել և անելու է վերոհիշյալ բոլոր նպատակներին ու խնդիրներին հասնելու համար»:

ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի ամեն կերպ աջակցել ցանկացած վիճելի հարցերի կարգավորմանը, այդ թվում՝ սահմանային և այլ խնդիրների դեպքում:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին: Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեռքբերած եռակողմ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

«Կարծում ենք՝ կարևոր է, որ այժմ կյանքը տարածաշրջանում աստիճանաբար կարգավորվում է, մտնում է խաղաղ հունի մեջ։ Ավելի քան 50 հազար փախստականներ իրենց տներ են վերադարձել։ Լուծվում են տնտեսական ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական, կրոնական և մշակութային օբյեկտների պաշտպանությանը վերաբերող գործնական հարցերը»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նպաստել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը:

(Visited 67 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ