Ինչու է օմիկրոնն արագ տարածվում․․․

ՌԳԱ Բարձր ջերմությունների միավորված ինստիտուտի (ԲՋՄԻ) եւ ՌԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները պարզել են, թե ինչու է SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամն ավելի արագ տարածվում, քան մյուս շտամները։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայությանը, հարցը պարզելու համար գիտնականները մշակել են համավարակի նոր համակարգչային մոդել։

Ավելի վաղ օգտագործվող դիֆերենցիալ մոդելները չէին դիտարկում պոպուլյացիայում երկու շտամների միաժամանակյա գոյությունը, այլ կառուցվում էին այն վարկածի հիման վրա, որ հիվանդությունն արդեն հաղթահարածները կարող են նորից վարակվել, կամ ապաքինվածները երկար ժամանակ պահպանում էին կայուն իմունիտետ։

Մասնագետների խոսքով՝ մինչ այժմ օգտագործվող մոդելների մեծ մասը ենթադրում էր համավարակի ինքնաբուխ զարգացում եւ արտացոլում էր դրա բոլոր փուլերը։

Նոր մոդելը ցույց է տալիս, թե ինչպես է նոր շտամի հայտնվելը կրճատել դելտայի, որը զիջում էր վարակելիությամբ, շրջանառության ժամանակը։ Արդյունքում՝ օմիկրոնը նվազեցնում է դելտայով հիվանդացության մակարդակը, ինչպես նաեւ նպաստում է համավարակի ընթացքի արագացմանը։

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ