Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է․․․

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է 2 խաղով, իսկ ակումբը տուգանվել 20 հազար եվրոյով: Այդ մասին հայտնում է Football Italia կայքը:

Պորտուգալացի մասնագետն Իատլիայի Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում անցած շաբաթ կայացած «Ռոմա» — «Վերոնա» խաղում կարմիր քարտ էր ստացել` գլխավոր մրցավար Լուկա Պայրետոյին վիրավորելու համար:

Նա նախ վերջինիս վրա գոռացել էր` ասելով, որ նրան ուղարկել է «Յուվենթուսը», ապա ձեռքի ժեստով ցույց էր տվել, որ նա ինչ-որ տեղից հեռախոսազանգ է ստացել:

Ժոզե Մոուրինյոն դրանով ցանկացել է հիշեցնել, որ գլխավոր մրցավարի հայրը նախկին մրցավար Պիերլուիջի Պայրետոն է, որը 2006 թվականին հայտնվել էր ֆուտբոլային սկանդալի կենտրոնում և մեղադրվել էր ակումբներից կաշառք ստանալու մեջ:

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ