Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն վանաձորցի հրշեջ-փրկարարն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն վանաձորցի հրշեջ-փրկարարն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման
ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ վկայականը ԿԳՄՍ նախարարի անունից հանձնել է այդ գերատեսչության փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Սա Եռամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի համար թվով 3-րդ ձեռքբերումն է` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո:

(Visited 57 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ