Խաչատրյան Հովհաննես Արթուրի՝ծնվել է 1991թ օգոստոսի 15-ին ք Գյումրիում։1997թ հաճախել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցը։
2009թ մեկնել է ժամկետային զինվորական ծառայության։2012թ ընդհունվել է «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ»«Էկոնոմիկա,հաշվապահական հաշվառում և աուդիտ»բաժինը։
2017 թ ընդհունվել է «Գյումրու պռոգրես համալսարանը» «Ֆինանսներ» բաժինը և ցավոք սրտի չի հասցրել ավարտել։Նախագահի հրամանով արժանացել է
«Մարտական ծառայության մեդալի»իր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի։
Սիրում էր կարդալ պատմության գրքեր Վարդանանք, Գարեգին Նժդեհ և այլն։2014թ ամուսնացել է ունի 2 որդի։
Հայրենիքին նվիրված մարդ,լավագույն հայր և ամուսին։
2012 անցել է պայմանագրային զինվորական ծառայության Գյումրու զորամասում։2018թ տեղափոխվել է Արարատի զորամաս։2020թ մասնակցել է Արցախյան պատերազմին։ Արցախ է մեկնել հոկտեմբերի 9-ին։Եղել է ջոկի հրամանատար։
Հոկտեմբերի 11-ին ջոկի 5 տղաները անմահացան և Հովհաննեսը անձամբ է իր տղաների մարմինները խրամատից հանել և հասցրել Գյումրի։ Մասնակցել է ընկերների հուղարկավորությանը և նորից մեկնել Արցախ։ 2020թ հոկտեմբերի 23-ին անմահացել Կուբաթլույում փրկելով ընկերոջ կյանքը։