Սարգիս Հակոբյանը մեր բանակի քաջերից ու հերոսներից մեկն է, ում շնորհիվ ապրում ենք այսօր: Նրա զինծառայությունը, ցավոք, համընկել է արցախյան 44-օրյա պատերազմի հետ:
Սարգիսի անմահանալու լուրը հարազատներն իմացել են դեռևս հոկտեմբերին, սակայն հետո ամիսներ շարունակ նրա մասին որևէ հստակ լուր չեն ունեցել։ Ու իրենց որդուն կարողացել են գտնել միայն ամիսներ անց:
Մարտական ու քաղաքացիական ընկերները հիշում են, թե ինչքան բարի ու արվեստասեր մարդ էր Սարգիսը: Անչափ գեղեցիկ էր նկարում ու նրա մեջ էին պայծառ բոլոր գույները:
Մայրը միշտ երազել է Սարգիսին տեսնել զինվորական համազգեստի մեջ։ Սակայն ճակատագիրը նրանց համար այլ կերպ դասավորվեց: Սարգսի մայրը մահացել էր, երբ Սարգիսն ընդամենը երեք ամսվա զինծառայող է եղել։ Մոր երազանքն այդպես էլ անկատար է մնացել։
Կարոտը հավերժ մնաց երկուսի սրտում էլ: Ահա, թե ինչպե էր վերջին անգամ պատկերել սիրելի մորը Սարգիսը: