Ալբերտ Արարատի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Միչև 9-րդ դասարանը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4 դպրոցը: 2016 թվականին մասնակցել է աշակերտական գիտաժողովի, ունի տպագրված հոդված `»Ով իմ Հաճըն, գեղածիծաղ Հայրենիք» խորագրով:
Ալբերտը սովորել է նաև գեղարվեստի դպրոցի նկարչական բաժնում, միևնույն ժամանակ հաճախել Թումո ուսումնական կենտրոն: Ավարտել է Ամերիկյան համալսարանի անգլերենի կուրսերը՝ նախատեսված պատանիների համար: 2019 թվականին ավարտել է Նոր Հաճնի թիվ 2 ավագ դպրոցը:
Անվճար ընդունվել է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1-ին կիսամյակի քննությունները գերազանց հանձնել և 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվել է Հայկական Բանակ:
Ծառայել է Մարտակերտում, որպես հրետանավոր, հրետանու հաշվարկող: Պատերազմի օրերին դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու դիրքեր: Կյանքը զոհել է հանուն Հայրենիքի՝ հոկտեմբերի 26-ին Ճարտարում: