Ինչպես կրել կաշվե տաբատները. ամենաոճային ու պարզ համադրությունները (ֆոտո)

Ինչպես կրել կաշվե տաբատները. ամենաոճային ու պարզ համադրությունները (ֆոտո)

Թրենդները միմյանց փոխարինում են շատ արագ, եւ կարող է թվալ, որ պոդիումներում ոչինչ երկար չի մնում։ Բայց կան տենդենցներ, որոնք հաստատ երկար ժամանակ են մնում մեզ հետ։ Օրինակ, թրենդային կաշվե տաբատները, որոնց հաղթանակը տեսնում ենք արդեն մի քանի տարի։ Դրանք լավ ծանոթ են մեզ դեռ 90-ականներից:

Դասական կաշվե տաբատը մեզ համար իսկական թարմ օդ է։ Դրանց բազմակողմանիությունը կայանում է նրանում, որ կարելի է հավասարապես համադրել սեզոնի արդիական, ինչպես նաեւ մաքսիմալ հասարակ եւ զուսպ իրերի հետ։ Բացի այդ, ճիշտ ընտրության դեպքում այն կարող է դառնալ գրասենյակային դրես կոդի մի մասը, որը, որպես կանոն, ավելի պահպանողական եւ լակոնիկ է։

Որպեսզի ձեր կաշվե տաբատներն իսկապես բազմակողմանի լինեն եւ զուգակցվեն տարբեր ոճերի հանդերձանքի հետ, ավելի լավ է մի կողմ դնել չափազանց կիպ սքինին եւ ընտրություն կատարել ազատ ոճերի օգտին։ Դրանք ունեն կիրառման ավելի լայն շրջանակ։ Ոգեշնչման համար մեկտեղել ենք կաշվե տաբատների առավել նորաձեւ կերպարներ, որպեսզի Ձեզ զգեստապահարանում դրանք դառնան սիրելի եւ շահավետ իրերը։

Դասական ժակետ

Զգեստապահարանի երկու իրեր, որոնք մեկ կերպարում կատարելապես լրացնում են միմյանց։ Բաճկոնը ձեր հանդերձանքն ավելի զուսպ կդարձնի, իսկ կաշվե տաբատները, ընդհակառակը, համ կավելացնեն կերպարին։ Ձմռանը կարելի է ավելացնել տրիկոտաժե բլուզ կամ բարակ գործսծ սվիտեր, իսկ ամռանը բազային շապիկ։

Սպորտային սվիթշոթ կամ հուդի

Ավելի հանգիստ եւ ոչ ֆորմալ կերպարներ կստացվեն, եթե կաշվե տաբատը համադրեք սպորտային սովիթշոթի կամ օվերսայզ հուդիի հետ։ Իդեալական է հանգստյան կամ այն օրերի համար, երբ ցանկանում եք առավելագույնս հարմարավետ զգալ եւ շատ ժամանակ չծախսել հագնվելու համար:

Սվիտեր կամ ջեմփեր

Կաշին ամենալավը համադրվում է ծավալուն տրիկոտաժի հետ։ Դա կլինի սվիտեր, վառ ջեմփեր կամ անսովոր հարմարավետ բաճկոն։ Ընտրեք Ձեր ճաշակին համապատասխան։ Դասական կերպարներ ստեղծելու համար խաղադրույք կատարեք չեզոք եւ զուսպ պալիտրայի վրա, իսկ տրամադրության համար՝ ամենապայծառ եւ գրավիչ ծիածանագույն երանգներ:

(Visited 74 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: