Մի տնից՝ 3 զոհ. Պատերազմում զոհված հայրն ու երկու որդիները հետմահու…

44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում։

Գարեգինն ավագ որդու հետ պատերազմ էր մեկնել կամավոր։ Կրտսեր որդին՝ Դավիթը, ժամկետային էր, ով իր վաշտի անձնակազմի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում և հետմահու արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։

Հունվարի 17-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը պետական պարգևները հանձնել է որդեկորույս մայրեր Նուշիկ և Վեներա Ղարայաններին։

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: