Հայկական Հեռուստասերիալների «Կինոյի Աղջիկները», որանց գեղեցկությունը սահմաններ չունի․ (Ֆոտո)

Հայկական հեռուստասերիալների «կինոյի տղաներին» արդեն անդրադարձել ենք: Ճիշտ է` «կինոյի աղջիկ» արտահայտությունն այնքան էլ տարածված չէ, որքան «կինոյի տղան», սակայն մենք որոշեցինք կոտրել կարծրատիպերն ու ձեր ուշադրությանը ներկայացնել մեր էկրանային գեղեցկուհիներին, որոնք հաճախ փայլում են հենց գլխավոր դերերով: Ըստ այդմ էլ, եկեք նրանց պայմանականորեն անվանենք «կինոյի աղջիկներ»: Օր օրի ավելացող հայկական հեռուստասերիալները մեզ, պարբերաբար, ծանոթացնում են տարբեր դերասանուհիների հետ: Մենք առանձնացրել ենք հինգ դերասանուհու, որոնց ռեժիսորները հաճախ նկարահանում են ֆիլմի գլխավոր հերոսուհիների դերերում:

Շուշաննա Թովմասյան․ Հիշեցնենք, որ Շուշաննան ներկայումս չի բնակվում Հայաստանում և նկարահանվում, ավելին՝ հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ իր ամուսինը տարատեսակ աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ ոչ մասնագիտական, որպեսզի իրենք ոչնչի կարիք չունենան: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:

Մարինկա Խաչատրյան․ Այն, որ Մարինկա Խաչատրյանը բաժանվել է սիրելիից՝ Հրաչից, այլևս փաստ է։ Չնայած զույգը դրա մասին չի խոսում, բայց ամեն կերպ փորձում են Ինստագրամի հարթակներում իրար ամեն կերպ ինչ որ բաներ են փորձում հասկացնել։ Մարինկան վերջերս ծննդյան առիթով, ինքն իրեն այնպիսի բարեմաղթանք էր գրել, որ ակնարկել էր, թե որքան ուրախ է, երբ իր կյանքում այլևս չկան ավելորդ մարդիկ։

Սոֆյա Պողոսյան․ Ինչպես գիտենք Սոֆյան ամուսնացած է Աշոտ տեր-Մաթևոսյանի հետ։ Վերջերս նրանք երեխա ունեցան, Սոֆյան ծննդաբերել էր որդուն ԱՄՆ-ում: Աշոտը նրա կողքին չէր, քանի որ նկարահանումների էր, սակայն նա Սոֆյային եւ որդուն դիմավորել էր փուչիկներով եւ ծաղիկներով: Աշոտին էին միացել նաեւ նկարահանման թիմի անդամները:

Մարիամ Ադամյան․ Մարիամը սիրո հարցում կարեւորում է ներդաշնակությունը.«Այդ դեպքում չես կորցնում քո տեսակը եւ սիրելիիդ կողքին նույնն ես` աշխույժ, ուրախ: Նման զույգերի տեսնելով` միշտ ուախանում եմ. նրանք վայելում են կյանքը, ուրախանում միմյանց հաջողություններով»: Մարիամ Ադամյանն ամիսներ առաջ նկարահանվում էր Աշոտ Տեր-Մաթևոսյանի հեռուստասերիալում։ Դերասանուհին երբեմն նկարահանման հրապարակից հոլովակներ է հրապարակում։

Էթերի Ոսկանյան․ Դերասանուհի Էթերի Ոսկանյանը որոշ ժամանակ առաջ իր հանգիստն էր վայելում Դիլիջանում, որտեղից պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում Ինստագրամի իր միկրոբլոգում։ Էթերին տևական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստասերիալներում։

«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհին ժամանակ առ ժամանակ էկրանային դադարներ է վերցնում։ Դերասանուհին բավականին պասիվ է նաև սոցցանցերում և քիչ է ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր առօրյան հեռուստատեսությունից դուրս։

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: