Վարանդայում զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: