ԱԳ նախարարը՝ զորքերի հայելային դուրսբերման մասին. Ոչ մի հայկական գյուղ առանց պատշաճ պաշտպանության չի մնա

Սահմանային գոտում իրավիճակի դեէսկալացիայի մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների փաթեթը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնց շնորհիվ ոչ մի հայկական գյուղ կամ ճանապարհ չի մնա առանց պատշաճ պաշտպանության։

Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Սակայն նա հրաժարվեց խորանալ մանրամասների մեջ։ «Ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ բոլոր առաջարկները քննարկման փուլում են։

Կարող եմ միայն ասել, որ զորքերի հայելային դուրսբերումը ենթադրում է հաշվի առնել խորհրդային սահմանները, որոնք հիմք են ընդունվում այս գործընթացում»,- ասաց նախարարը։

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: