Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քարտեզը. ահա ողջ ճշմարտությունը․․․

1920 թվականի փետրվարին Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշելու համար, իր վերջնական որոշումն ընդունեց, իսկ վերջնական որոշումը այս քարտեզն է:

Ժամանակակից Նախիջևանի, Արցախի, դրան հարող շրջանների, ինչպիսիք են ժամանակակից Քաշաթաղի (Լաչինի), Քարվաճառի (Քելբաջարի), Շահումյանի, Խանլարի (Գյոյգյոլ), Դաշկեսանի (Քարհատ), Թարթառի, Գետաբակի, Շամխորի Լեռնային մասի և Աղդամի շրջանի մի մասի տարածքները, որոնք այսօր ապօրինաբար վերահսկվում են Ադրբեջանի կողմից և ունեն 20,000 կմ2 գումարային տարածք, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել են Հայաստանի Հանրապետության մաս:

Նշված տարածքներում 1920 թվականին ապրել է 450,000 մարդ, որոնցից.

Հայեր-320,000 (72%)
Քրդեր-40,000 (8%)
Թուրքեր-90,000 (20%)

Այնուհետև այդ հողերը գրավվեցին բոլշևիկների կողմից, որոնք էլ նշված հողերը փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Խորհրդային իշխանության տարիներին և դրանից հետո այդ հողերում էթնիկ զտումներ են կատարվել։ Այսպես, 2020 թվականի դրությամբ այդ հողերում արդեն 650,000 մարդ է ապրել, որոնցից.

Թուրքեր-500,000 (67%)
Հայեր-150,000 (33%)

Եվ չնայած դրան՝ 30 տարվա քարոզչության արդյունքում ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ամբողջ աշխարհին, որ դա իրենց մոտ նշված տարածքներից «1 միլիոն փախստականներն են», և որ դրանք «Ադրբեջանի անվիճելի տարածքներն են», իսկ մեր դիվանագիտությունը ոչ մի կերպ չի հակազդել դրան, ինչպես միշտ…

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: