Թումանյանի խորհուրդը երիտասարդներին․․․

Հովհաննես Թումանյանն այս ելույթն ունեցել է 1913 թվականի մարտի 13-ին Թիֆլիսի հայ պատանի գրասերների կազմակերպած երեկույթի ընթացքում: Բարեբախտաբար հետագայում այն գրի է առել և հանձնել տպագրության։ Այստեղ բանաստեղծը երիտասարդներին բացում է երջանիկ լինելու ու ստեղծագործելու գաղտնիքը. բարի սիրտ ունենալ ու պայծառ հայացքով նայել աշխարհին:

«Մեր երիտասարդ և պատանի ընկերներ,
Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։

Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։ Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մըյուս կողմից՝ դեպի նրա ապագան։

Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ ժամանակն է] ։ ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավեփ պայծառ փայլով։

Եվ, ահա, նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեգ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք։
Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հույսերով ու անհուն հրճվանքով։

Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ աոաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով։

Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան Աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։
Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտ՛ն է։

Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։

Արևի նման նայեցեք աշխարհքին…
Խոսքս վերջացնելով սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալուսից։ Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու զավակները, ապա է՜ն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել»։

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 2
  1. faweagesk

    Methotrexate is well known to cause serum aminotransferase elevations and long term therapy has been linked to development of fatty liver disease, fibrosis and even cirrhosis cialis vs viagra com 20 E2 AD 90 20Wirkung 20Viagra 20Ohne 20Potenzprobleme 20 20Reseptfri 20Viagra 20Sprsml reseptfri viagra sprsml Break a Cardinal Rule in the program fighting, getting high, splitting, physical intimacy and things get serious

  2. faweagesk

    slimfast buspirone contraindications An intercepted electronic communication between Al Qaeda leaders in Pakistan and Yemen was what prompted the Obama administration to order the temporary closure of 21 diplomatic outposts in the Middle East, U viagra and cialis online 5 EOD Thank you

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: