Ինչո՞վ է վտանգավոր մշտական սթրեսը

Ինչո՞վ է վտանգավոր մշտական սթրեսը

Սթրեսի ֆոնին օրգանիզմում կորտիզոլ է արտադրվում՝ այսպես կոչված սթրեսի հորմոն, որի ավելցուկը վնասակար է ինչպես առողջության, այնպես էլ մարդու տրամադրության համար։ Այս մասին զգուշացնում է էնդոկրինոլոգ Ալենա Բարեդոն (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ մշտական ​​սթրեսի ֆոնին ավելանում է գիրանալու, վերարտադրողական համակարգի, արյունատար անոթների եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ձեռք բերելու վտանգը։
Կորտիզոլը, ըստ մասնագետի, նվազեցնում է սպիտակուցի սինթեզը, որի ֆոնին բարձրանում է շաքարի եւ խոլեստերինի մակարդակը: Շաքարը նվազեցնելու համար օրգանիզմը կսկսի ինսուլին արտադրել, ինչն էլ քաշի ավելացման կհանգեցնի:

«Ինսուլինը հորմոն է, որը ճարպ է կուտակում տարբեր հատվածներում, հատկապես՝ օրգանիզմի վերին կեսում` որովայնի, կրծքավանդակի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում: Քանի որ կորտիզոլի ֆոնին սպիտակուցային նյութափոխանակությունը նվազում է, ձեռքերն ու ոտքերը նիհար կլինեն, քանի որ սպիտակուցները կքայքայվեն»,- պատմել է մասնագետը։

Մշտական սթրեսը վնաս է հասցնում նաեւ աղեստամոքսային տրակտին եւ սեռական կյանքին։ Կորտիզոլը նվազեցնում է տեստոստերոնի եւ էստրոգենի արտադրությունը, որոնք պատասխանատու են ոչ միայն վերարտադրողական ֆունկցիայի, այլեւ անոթների էլաստիկության եւ արյան ճնշման համար։ Նվազում է նաեւ պրոգեստերոնի մակարդակը, որը կարգավորում է բավարարվածությունն ու տրամադրության կայունությունը։

Մասնագետը հիշեցրել է, որ չափազանց կարեւոր է հետեւել վիճակին եւ անհրաժեշտության դեպքում ժամանակին դիմել բժշկի։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: