«Ռուսաստանը ոչ մեկի համար ծնող չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն»

Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը։ Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ մերժվեց Ռուսաստանի վերջնագիրը, ԵԱՀԿ Խորհրդի նիստն առանձնահատուկ նշանակություն է ստանում։

«ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության հիմնական նպատակը կլինեն տարածաշրջանային և սառեցված հակամարտությունների լուծմանն ուղղված գործողությունները՝ ԵԱՀԿ կառույցներին աջակցելու միջոցով», ասել է ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։ Նա նշել է, որ անդամ երկրների միջեւ երկխոսությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ գործիքների ու մեխանիզմների կիրառման վրա։

Արևմտյան այլ քաղաքական գործիչներ նույնպես վկայակոչում են պետությունների ինքնիշխանության վրա հիմնված միջազգային իրավունքը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը բանակցություններից հետո ասել է, որ «բոլոր երկրները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը, որ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, և որ բոլոր երկրները կարող են և պետք է ազատ լինեն դաշինքների ընտրության հարցում»

Մոսկվան բացահայտորեն վիճարկում է հետխորհրդային երկրների այս իրավունքը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայից մի շարք հայտարարություններ են հնչել, որոնք ոտնահարում են այդ երկրների ինքնիշխանությունը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ երկրներն անվանել է «անտեր» կամ «որբացած», Կրեմլի գլխավոր քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է Ղազախստանի «ծիծաղելի անկախության» մասին, Պետդումայի պատգամավորներն էլ ավելի կոշտ են արտահայտվել։

Մնում է միայն, որ Մոսկվան հետ վերցնի ՄԱԿ-ում հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ իր ստորագրությունը և նրանց անվանի իր նոր գաղութներ, որոնք իրավունք չունեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։

Արեւմուտքը, հայտարարելով ինքնիշխանության մասին, Հայաստանին հնարավորություն է տալիս վերադառնալ ինքնիշխան քաղաքականության։ Սակայն ոչ Հայաստանում, ոչ էլ հետխորհրդային այլ երկրներում հոդաբաշխ հայտարարություններ չեն հնչել։ Լավրովին բոլորի փոխարեն պատասխանել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Սիկորսկին, ով ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար «ծնող» չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն»։

ԵԱՀԿ-ն կարող է դառնալ հետխորհրդային երկրների համար ինքնիշխան արտաքին քաղաքականություն երաշխավորող հարթակ։ Պատահական չէ, որ երեկ Ալիևը հարձակվեց ԵԱՀԿ-ի վրա և ասաց, որ թույլ չի տա Մինսկի խմբի առաքելությունը։

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: