Որ կենդանուն եք ավելի պարզ տեսնում

Որ կենդանուն եք ավելի պարզ տեսնում

Փիղ:

Արտասովոր մարդ եք: Արդեն իսկ հասուն եք, իմաստուն, համբերատար. հատկություններ, որոնք հիմնականում հանդիպում են մեծահասակների շրջանում: Ձեզ հաջողվել է ժամանակից առաջ անցնել, փորձ ձեռք բերել: Կարողանում եք ոգեշնչել, աջակցել, մոտիվացնել մտերիմներին: Ավելի շատ վստահեք ինքներդ ձեզ, լիդերի դերում եղեք, պնդեք ձեր կարծիքը:

Առյուծ:

Մեծ ներուժ ունեք, որը հիմնականում արտահայտվում է արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում: Կարողանում եք արագ ճիշտ, կոշտ որոշումներ կայացնել, անհրաժեշտության դեպքում կայծակնային արագությամբ գործել: Կարող եք զոհաբերել փոքր բան՝ մեծը պահպանելու համար: Հարկավոր է ավելի շատ գործել և զսպել էմոցիաները. ոչ բոլորն են կարողանում հասկանալ դրանք:

Եղնիկ:

Ազնիվ եք, արժանապատիվ: Նրբանկատ եք մարդկանց հետ շփման ընթացքում: Սուտն ու ագրեսին անընդունելի են ձեզ համար: Ցանկացած իրավիճակում ազնիվ, օբյեկտիվ դիրքորոշում եք ընտրում:

Սկզբունքներ ունեք, որոնք պատրաստ չեք ոտնահարել, նույնիսկ, եթե հանգամանքները դա են պահանջում: Որոշում կայացնելուց առաջ երկար մտածում եք, գործում՝ ըստ տրամաբանության: Երբեմն հարկավոր է խուսափել լուրջ քայլերից, պաշտպանել սեփական ներաշխարհը:

Նապաստակ:

Համառ եք, կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, պատրաստ եք պայքարել ամենի համար, ինչ ձեզ համար թանկ է, և ընդամենը մի րոպե անց թողնել դա՝ գտնելով այլ, ձեզ համար առավել ընդունելի տարբերակ: Զգացմունքային եք, անկայուն: Անկանխատեսելի եք, ինչը նաև ձեր ուժն է: Չեք կոտրվում, հազվադեպ եք

հոգեպես ճնշվում, միշտ նոր ճանապարհներ եք որոնում, ոչ ստանդարտ որոշումներ կայացնում: Լուրջ որոշումներ կայացնելուց առաջ հարկավոր է կանգ առնել՝ խնդրի լուծման բոլոր ճանապարհները տեսնելու, ձեզ համար առավել ընդունելի տարբերակն ընտրելու համար:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: