Հակակոռուպցիոն կոմիտեի համար առանց մրցույթի 15 մլն դրամով մեքենա է գնվել

Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Այս մասին հայտնում է iravaban.net-ը:

Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։

Գնումը կազմել է 15 միլիոն դրամ։
Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․

• ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ է,
• թափքի տեսակը՝ մարդատար, 8 տեղ,
• շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,

• վառելիքի տեսակը՝ դիզել,
• վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 75 լիտր,
• վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը միչև 9 լիտր,

• շարժիչի հզորությունը՝ մինչև 170 ձիաուժ,
• փոխանցման տուփ՝ 5-9 աստիճան, ավտոմատ,
• ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։

Ըստ պայմանագրի՝ մատակարարը պետք է ապահովի երաշխիք և հետերաշխիքային ծառայություն 60 ամիս/100․000 կմ վազք։

Սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի նշված ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։

Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):

Իրավաբան.net-ը հայտնում է, որ թե՛ «Մուլտի գրուպ», թե՛ «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի բաժնետեր է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: