Լամարա Մանուկյան (տեսանյութ) Կարելի է վարակվել միանգամից կորոնավիրուսի 2 շտամով

Բժիշկ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանն Araratnews.am -ին տված հարցազրույցում ասաց, որ կարելի է վարակվել կորոնավիրուսի 2 շտամով միանգամից։

«Կիպրոսում կատարվել էր այդպիսի հետազոտություն եւ մի գիտնական հայտնաբերել էր անգամ մուտացիա, որը որ ուներ, ինչպես «Դելտա» շտամի 30 մուտացիաները, այնպես էլ «Օմիկրոն» -ից 2 մուտացիա եւ անվանել էր «Դելտակրոն» շտամ», — ասաց Մանուկյանը։

Նա բացատրեց, որ չկա տարբերություն, թե որ շտամը կներթափանցի օրգանիզմ։ Կարող են ներթափանցել թեկուզ 2-ը, 1-ը կամ 3-ը ՝ դրանից արտահայտման ձեւը կամ հիվանդության բարդությունը չի ուժեղանում։

Բժիշկը բացատրեց, որ քանի որ դրանք տարբեր մուտացիաներ են ունեն մի փոքր առանձնահատկություններ, բայց ընդհանուր ախտանշանները նույնն են։

Նա նշեց, որ «օմիկրոն» շտամի դեպքում մինչև 5 տարեկան երեխաները թիրախավորված են եւ ի տաբերություն «դելտա» — ի «օմիկրոն» շտամը 10 անգամ ավելի վարակելի է։

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: