Հայտնի է, որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

Հայտնի է, որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։

Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ-ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

գազի սակագին
«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Հայաստանում սոցիալապես անապահով խմբերը 1 խմ-ի համար վճարում են 100 դրամ, մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները)` 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1000 խմ–ի համար)։

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: