Գլխացավից ազատվելու 4 պարզ միջոց

Գլխացավից ազատվելու 4 պարզ միջոց

Մեթոդ 1

Եթե գլխացավն սկսվել է աշխատավայրում եւ պառկելու ու հանգստանալու հնարավորություն չունես, կատարիր թուլացման վարժություններ: Հենվիր աթոռի թիկնակին, փակիր աչքերդ: Պատկերացրու, որ օվկիանոսի ափին ես: Ալիքների աղմուկ, տաք ջուր…Մարմնում եւ գլխի մեջ թեթեւության զգացում կառաջանա: Փոքր ումպերով մեկ բաժակ տաք ջուր խմիր:

Մեթոդ 2

Մերսում կատարիր: Եթե գլխացավի դեպքում անհարմարության զգացում ունես ծոծրակի հատվածում եւ պարանոցին, վիճակի թեթեւացմանը կարող է օգնել օձիքի գոտու մերսումը: Մատներով մերսիր պարանոցի, ուսերի մկանները, անցիր ողնաշարի երկայնքով: Դա կօգնի վերացնել գերհոգնած մկանների սպազմը եւ կլավացնի գլխից արյան մատակարարումը:

Մեթոդ 3

Մկանային սպազմը վերացնելու համար գլուխը մերսիր թեթեւ շրջանաձեւ շարժումներով այնպես՝ ասես գլուխդ ես լվանում: Ավելացրու նաեւ դեմքի մարմնամարզությունը: Դիմաշարժության վարժությունները լավ են վերացնում դիմային մկանների լարվածությունը, որոնք նույնպես կարող են գլխացավի պատճառ լինել: Ահա մի քանի պարզ վարժություններ՝ հոնքերը դանդաղ բարձրացրու եւ իջեցրու, փակիր աչքերը եւ պտտեցրու ակնախնձորները, բաց բերանով ծնոտը շարժիր աջ եւ ձախ, դեմքդ ծամածռիր:

Մեթոդ 4

Հաճախ գլուխը սկսում է ցավել թարմ օդի պակասից, հատկապես ջեռուցման շրջանում: Աշխատիր սենյակը կանոնավորապես օդափոխել: Եթե, օրինակ, գրասենյակում պատուհանը բացելու հնարավորություն չկա, ապա օրը մի քանի անգամ փողոց կամ պատշգամբ ելիր: Ոչ թե միայն գործընկերների հետ վերջին նորությունները քննարկելու համար, այլ հանգիստ թարմ օդ շնչելու: Մի՛ մոռացիր ծխելու մասին: Նիկոտինը վիճակը միայն խորացնում է:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: