Տեսե՛ք, թե ինչ տղա զոհվեց․ սպանված 20-ամյա Ռուդն էր սա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի հաջորդ օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ու շարունակեք հանգիստ ապրել՝ եթե կարող եք։Ու հաստատ կարող եք։ Պատերազմը չի ավարտվել… Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի,այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:
Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին:Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպ-լոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար:Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սեր-ունդ է անհրաժեշտ:
Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:Հիշեք Հայաստանը դեռ շատ է ունենալուկրակի ճիշտ հաշվարկողների կարիք,շատ է ունենալու լավ բժիշկների,լավ շինարարների ու ճարտարապետների կարիք,լավ տնտե-սագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:
Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու:Պատերազմը չի ավարտվել…»,- Ռուդիկ Ղարիբյանի գրառումը ներկայացրել է Զոհրաբյանը։