Ղազախստանում ձերբակալվածների թիվը անցել է․․․

Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ձերբակալել են 5,8 հազար մարդու, այդ թվում ՝ շատ օտարերկրացիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը’ ամփոփելով օպերատիվ շտաբի նիստի արդյունքները:

«Ներկայում 125 քրեական գործ է հարուցվել, ոստիկանության մարմիններ է տեղափոխվել 5,8 հազար մարդ, նրանց թվում զգաի թվով օտարերկրացիներ կան», – ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի ընթացքում նշվել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ, իրավապահ մարմիններն ազատագրել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը:

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ուժային կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգի և անվտանգության լիովին վերականգնման համար»,- նշել են մամուլի ծառայությունում:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: