ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են մասնակցությունը ԱԽ նիստին. այն կնախագահի Հայաստանը

ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:Այն կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Վերահաստատվել է, որ նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, նախապես ծրագրված է վաղը՝ հունվարի 10-ին։

Հիշեցնենք, Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: