Սպասվում է համաճարակ, որն ավելի վտանգավոր կլինի, քան կորոնավիրուսը․ Մյասնիկով

Սպասվում է համաճարակ, որն ավելի վտանգավոր կլինի, քան կորոնավիրուսը․ Մյասնիկով

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է թռչնագրիպի վտանգի և դրա մուտացիաների մասին։

Բժշկի խոսքով՝ այսօր բոլորին հիմնականում մտահոգում է COVID-19 համաճարակը, ինչի պատճառով էլ ավելի շատ վտանգավոր հիվանդություններ հետին պլան են մղվել։ Նա նշել է, որ հիվանդությունների մեծ մասը, այդ թվում՝ թռչնագրիպը, ամբողջ աշխարհում տարածվում է Չինաստանից, սակայն վիրուսը կրող կենդանիներին վերահսկելը գրեթե անհնար է։

«Ես վստահ չեմ, որ եթե թռչնագրիպի նոր մուտացիա առաջանա, մենք արագ կարձագանքենք, կամ կկարողանանք դիմակներով պաշտպանվել: Այդ ժամանակ մենք կարող ենք մեծ խնդրի առաջ կանգնել, բայց ես վստահ չեմ, որ Covid-ը մեզ ինչ-որ բան է սովորեցրել», – ասել է բժիշկը։

Նա հավելել է, որ այս հիվանդությունից մահացության մակարդակը շատ բարձր է։ Երեխաների մոտ այն հասնում է 53 տոկոսի։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: