Ո՞ր քաղցրավենիքն է օգնում երիտասարդ մնալ

Ո՞ր քաղցրավենիքն է օգնում երիտասարդ մնալ

Մուգ շոկոլադը ամենաօգտակար քաղցրավենիքներից մեկն է համարվում։ Ավելին, այդ շոկոլադն օգտակար է համարվում նաեւ երիտասարդությունը երկարացնելու համար։

Ինչպես հայտնում է Express-ը, Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ մուգ շոկոլադ օգտագործողները մեկ տարի ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր այդպիսի շոկոլադ չեն ուտում։ Հակաօքսիդանտների եւ հանքանյութերի մեծ պարունակության շնորհիվ մուգ շոկոլադը բարելավում է արյան ճնշումը եւ կանխում քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացումը։

Գիտնականները նաեւ հայտնել են, որ մուգ շոկոլադն օգտակար է հիշողության եւ ուղեղի աշխատանքի համար։ Բացի այդ, այն օգտակար է ինսուլինի նկատմամբ դիմադրողականության նվազեցման եւ ծերացումը դանդաղեցնելու համար:

Ավելին, շոկոլադի ակտիվ միացությունների քանակն ուղղակիորեն կախված է կակաոյի կոնցենտրացիայից։

Գիտնականները հավելել են, որ այն մարդիկ, ովքեր ամսական երեք սալիկ մուգ շոկոլադ են ուտում, երկարացնում են իրենց կյանքը։ Նրանց վաղաժամ մահվան վտանգը 36 տոկոսով ավելի քիչ էր, քան նրանց մոտ, ովքեր այն չեն օգտագործում:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: