Նախարար Ավանեսյանը ներողություն խնդրեց և վե՛րջ․․․ Ոչ ոք չի պատժվի.

Ոչ ոք չի պատժվի. նախարար Ավանեսյանը ներողություն խնդրեց և վե՛րջ

Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործի վարույթը կարճել։

Դատապարտելի այս երեւույթի՝ նահատակված հայորդիների դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, հարազատները տարածեցին նաեւ սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային

տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեպքից օրեր անց ներողություն խնդրեց զոհվածների հարազատներից՝ հայտնելով՝ «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվեց ծառայողական քննություն՝ պարզելու, թե ո՞ր պատասխանատու պաշտոնյայի գործողությունների կամ անգործության հետևանքով է առաջացել նման խնդիր։ Տեսանյութի հրապարակումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ստացել էր խիստ նկատողություն:

Ապա հայտարարվեց քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Ստացվում է, որ իշխանությունները, ի դեմս նախարար Ավանեսյանի, ձեւական մի քանի հոգու աշխատանքից ազատեց, իսկ ահա իրավապահներն էլ ծնողների զայրույթը մեղմելու համար քրեական գործ հարուցեցին, թե իբր կպատժվեն մեղավորները, սակայն փաստն այն է, որ քննչական կոմիտեն քրեական գործի վարույթը կարճեց:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: