Կլինեն ուսուցիչներ կես միլլիոն դրամ աշխատավարձ ստացող․․․

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասում է,որ կառավարությունը որոշում ունի բարձրացնել ուսուցիչների դրույքա-չափը, սակայն ավելին բարձրացնելու համար կա մի հստակ նախապայման։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հետագայում ուսուցչի նվազագույն դրույքաչափը` 108.800 դրամը, կրկնակի բարձրացնել` սահմանելով 200-250 000 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ուզում ենք էական փոխել ուսուցչի դրույքաչափը` այն հասցնելով 200-250 000 դրամ, և բացի դրանից պետք է կիրառվեն հավելավճարները։ Այսինքն` ուսուցիչների 200-250 000 դրամ աշխատավարձին կարող է գումարվել կամավոր ատեստավորման դեպքում տրվող մինչև 50 տոկոս հավելավճարը»,–ասաց Անդրեասյանը։

Բացի այդ, եթե մանկավարժը դիմի տարակարգ ստանալու համար և ստանա, ապա ստացվում է, որ ուսուցիչը կարող է 400 -500 000 դրամ վարձատրվել։ Անդրեասյանի խոսքով` սա իհարկե կլինի ուսուցչի մասնագիտական զարգացման հաշվին, և կձևավորվի աշխատավարձային մի շեմ, որը կարող է երիտասարդների համար ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնել։

Նշենք, որ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանն արդեն մասնակցել են 996 ուսուցիչներ. ատեստավորումն անցածների 74 տոկոսը 30-50 տոկոս հավելավճար կստանա:

Փոխնախարարի խոսքով`կամավոր ատեստավորման միջոցով ստուգում են ուսուցչի`տվյալ առարկայի իմացության աստի-ճանը։ Իսկ ուսուցչի մանկավարժական հմտությունների, կարողությունների գնահատականը տրվում է տարակարգի միջոցով։ Անդրեասյանը հիշեցրեց, որ տարակարգի միջոցով ուսուցիչները հավաքում են կրեդիտներ, որը նույնպես մինչև 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։

«Տարակարգ ստանալու համար կան որոշ բնութագրիչներ. օրինակ` ուսուցիչը մյուսների համար վերապատրաստում է իրկանացրել, գիտական հոդվածներ է գրել կամ նրա աշակերտները գրավել են ինչ–որ մրցանակներ օլիմպիադաների ժամանակ։

Իհարկե, որևէ մեկն այս պահին դեռ 50 տոկոս հավելավճար չի ստանում սրա միջոցով, քանի որ մեխանիզմը բավականին բարդ է»,–ասաց Անդրեասյանը։ Նա նշեց նաև, որ այս երկու մեխանիզմները` կամավոր ատեստավորումը և տարակարգը, միասին հնարավորություն են տալիս ուսուցչին կրկնապատկել աշխատավարձը։

Հարցին, թե որքան, ըստ նրա, պետք է կազմի ուսուցչի արժանապատիվ աշխատավարձը` փոխնախարարը պատասխանեց, որ սա հռետորական հարց է,քանի որ եթե խոսի իր ցանկության մասին, ապա պետք է ուսուցիչը, մի քանի մասնագետների հետ, ամենաբարձր վարձատրվող աշխատանքն ունենա։

Անդրեասյանը նշում է`կարևոր է,որ աշխատավարձերի բարձրացումը կապվի ուսուցչի մասնագիտական զարգացման գործըն-թացի հետ։ «Հարցն այն է, որ մանկավարժությունը ոլորտ է, որտեղ դու անընդհատ սովորելու և քեզ վրա աշխատելու կարիք ունես։ Իրականությունը փոխվում է շատ արագ և գիտելիքը, որը կարող էիր փոխանցել 3 տարի առաջ և այսօր, չի կարող նույնը լինել»,–ասաց նա։

Փոխնախարարը հայտնեց,որ այժմ Տավուշում մի չափորոշիչ են փորձարկում,ըստ որի`փոխել են ուսուցչի ծանրաբեռնվածու-թյունը.եթե մեկ դրույքաչափի դեպքում ուսուցչի պարտականությունը 22 դասաժամ ունենալնէ,ապա Տավուշում 18 դասաժամը կհամարվի մեկ դրույք։Այս մեթոդն աշխատելու դեպքում ԿԳՄՍՆ–ն կմտածի այն այլ դպրոցներում նույնպես կիրառելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան.

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: