Որո՞նք են ցածր ճնշման վտանգավոր հետևանքները

Որո՞նք են ցածր ճնշման վտանգավոր հետևանքները

Ցածր ճնշումը պակաս վտանգավոր է, քան արյան բարձր ճնշումը, սակայն որոշ դեպքերում այն ​​կարող է սրտի կաթվածի հանգեցնել: Նման կարծիք է հայտնել սրտաբան, Բավարիայի սրտի կաթվածի ցանցի խորհրդի անդամ Ռոբերտ Շվինգերը (Գերմանիա)։

Մասնագետի խոսքով՝ հիպոթենզիայի ախտանշաններն են՝ զնգոցն ականջներում, թուլությունը, գլխացավը, ինչպես նաեւ` օրորվող քայլվածքն ու առիթմիան։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Focus պարբերականը, սրտաբանը հերքել է այն պնդումը, թե ցածր ճնշումը (հիպոթենզիան) չի ազդում առողջության վրա եւ պաշտպանում է արյան շրջանառման համակարգը եւ մարդու օրգանները։

Մասնագետի խոսքով՝ ցածր ճնշումը կարող է ինքնուրույն հիվանդություն լինել հատկապես նիհար ու բարձրահասակ մարդկանց մոտ, ովքեր սպորտով չեն զբաղվում։ Բացի այդ, ցածր արյան ճնշումը կարող է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում, սրտանոթային հիվանդություն եւ նեյրոգեն խանգարումներ առաջացնել:

Ինչպես նշել է մասնագետը, ցածր ճնշումը սովորաբար սպառնալիք է տարեցների համար, քանի որ գլխապտույտի պատճառով նրանք կարող են կորցնել հավասարակշռությունը, ինչը կարող է լուրջ վնասվածքների հանգեցնել:

Արյան ցածր ճնշման մեկ այլ վտանգ է սրտի կաթվածը: Մասնագետի խոսքով` դա առաջին հերթին վերաբերում է սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին։

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: