Պարի Սեն-Ժերմենի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացավ հերթական Ոսկե գնդակը։
Քվեարկության արդյունքներով Մեսսին գերազանցեց Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Առաջին հնգյակում հայտնվեցին Ժորժինյոն (Չելսի / Իտալիա), Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ / Ֆրանսիա) և Ն՛Գոլո Կանտեն (Չելսի / Ֆրանսիա)։
Մեսսին նվաճեց 7-րդ Ոսկե գնդակն իր կարիերայի ընթացքում։ Այս ցուցանիշով արգենտինացին հավասարը չունի պատմության մեջ։
Լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Բարսելոնայի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասը։
Լավագույն ակումբ ճանաչվեց Լոնդոնի Չելսին։
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Ջանլուիջի Դոննարումման (ՊՍԺ / Իտալիա)։
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Կիլիան Մբապպեն (ՊՍԺ / Ֆրանսիա)։
Լավագույն հարձակվող ճանաչվեց Ռոբերտ Լևանդովսկին (Բավարիա / Լեհաստան)։