«Զանգեզուրի միջանցքի» վրա արդեն պայմանագրեր են կնքվում

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը կարծում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում»։ «Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը»,- ասել է Ալիևը

Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամներ են Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Բաքուն։

ՏՀԿ-ի գագաթնաժողովը կայացել է Կոստանդնուպոլսում Թյուրքական խորհրդի նիստից երկու շաբաթ անց։ Էրդողանը փորձում է համախմբել թյուրքական աշխարհի ներուժը, որպեսզի կանխի «ոչ տարածաշրջանային երկրների» ազդեցությունը և վերահսկողության տակ վերցնի հաղորդակցությունները։

Խոսքը ինչպես ճանապարհների, այնպես էլ էներգետիկ հաղորդակցությունների մասին է։ Մոսկվայի հովանու ներքո հայկական Սյունիքով պարտադրվող միջանցքը՝ Հայաստանի տարածքի բռնակցմամբ, այս ծրագրի միջանկյալ մասն է, ինչպես հայտարարել է Էրդողանը։

Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ օտար երկրների ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Էրդողանի հետ հանդիպմանը։

Խոսելով Իրանի, Բաքվի և Թուրքիայի միջև համագործակցության և հարաբերությունների մասին՝ Ռաիսին նշել է. «Մենք մշակույթի, կրոնի և գաղափարախոսության շատ ընդհանրություններ ունենք, մենք չպետք է թույլ տանք այդ հարաբերությունների խախտումները»։ «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության միջոցով», ասել է Էրդողանը։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ողջունել է Սոչիում եռակողմ հանդիպումը։ Նախարարները քննարկել են «3+3 ձևաչափով համագործակցության կարևորությունը»։

Թուրքիան փորձում է իր վերահսկողության տակ առնել Թուրքմենստանից էներգետիկ եւ տրանսպորտային հոսքերը։ Էրդողանը հանդիպել է Բերդիմուհամեդովի հետ և խոսել «էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին»։ Հունվարի 21-ին Բերդիմուհամեդովը հուշագիր է ստորագրել Ալիևի հետ համատեղ ածխաջրածնային հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը վիճաբանության առարկա է եղել վերջին 30 տարիների ընթացքում:

Գործարքի մասին հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան շնորհավորել է երկու երկրներին՝ գործարքը բնութագրելով որպես «Թուրքիայի և մնացած Եվրոպայի էներգետիկ անվտանգության ուժեղացման միջոց»:Իր հերթին, Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազային պայմանագիրը վերականգնելու անհրաժեշտության մասին։

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: