Ինչպե՞ս է հղի կանանց մոտ կորոնավիրուսն ազդում երեխայի հոգեկան առողջության վրա

Ինչպե՞ս է հղի կանանց մոտ կորոնավիրուսն ազդում երեխայի հոգեկան առողջության վրա

Հղի կնոջ` COVID-19-ով վարակումը կարող է պտղի հոգեկան խանգարումներ առաջացնել, նույնիսկ եթե վարակը չի փոխանցվում երեխային։ Այս մասին ասվում է Nature Immunology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ ռուս մասնագետները համաձայնել են այս հետազոտության արդյունքների հետ։ Նրանց խոսքով՝ հղիության ընթացքում հիվանդությունը լուրջ հետեւանքներով է սպառնում պտղի համար։ Դրանցից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տվել մինչեւ բեղմնավորումը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Մեր խնդիրն է, որպեսզի մայրիկը հղիանա արդեն պատվաստված։ Նման վիճակում ռիսկի դիմելը չափազանց վտանգավոր է: Արդեն հղիության ընթացքում պատվաստումն արդյունավետ կլինի մոր համար. պտղի համար ռիսկերը, իհարկե, ավելի քիչ կլինեն, քան մոր հիվանդության դեպքում, բայց` ավելի շատ, քան եթե նա նախապես պատվաստվի»,- ասել է Իմանուել Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի հետազոտող պրոֆեսոր Անդրեյ Պրոդեուսը:

Պրոֆեսորի խոսքով` լիովին հայտնի չէ, թե ինչպես եւ ինչու է կորոնավիրուսն ազդում երեխայի իմունային համակարգի զարգացման վրա. պարզելու համար առնվազն 5 տարվա հետազոտություն կպահանջվի: Սակայն կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նման փոփոխությունները նյարդաբանական եւ նյարդային համակարգի վնասվածքների են հանգեցնում, այդ թվում՝ աուտիզմի:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: