Վրաստանը մերժեց 3+3-ը, Պարսից ծոց-Սեւ ծով նախագիծը․․․

Նիկոլ Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապի գիծ պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ։

Համաձայնությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի Մոսկվա կատարած այցից հետո։ Հիշեցնենք, որ նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Եվ չնայած ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Անն Լինդեն ողջունում է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական էսկալացիայի կարգավորման գործում», – տիկին Լինդեն Twitter-ում նշել է, որ քննարկել է ԵԱՀԿ մասնակցությունը հակամարտությունների, եւ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ Վրաստանի, հետագա կարգավորմանը։

Նույն օրը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Թբիլիսին չի մասնակցի 3+3 ձևաչափին։ Նա նշել է, որ իր երկրի դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի գործընկերներին։ Միաժամանակ նա առաջարկել է եռակողմ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափ եւ Թբիլիսիի միջնորդությունը։

Ինչո՞ւ Վրաստանի ԱԳՆ-ն որոշեց այս մասին հայտարարել հիմա։ Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հնարավոր էր համարել իր երկրի մասնակցությունը այս ձևաչափին։ Դրանից հետո Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ժամանեց Թբիլիսի եւ հայտարարեց, որ այդ ձեւաչափն անընդունելի է ԱՄՆ-ի համար։ Փորձագետները չեն բացառում, որ ՌԴ համառելու պարագայում Վրաստանում կտեղակայվեն ամերիկյան ռազմաբազաներ։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են թույլ չտալ ռուս-թուրքական «կարգավորումը» Հարավային Կովկասում։ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դիտարկվում է այս համատեքստում, հատկապես Մոսկվայում եռակողմ հանդիպման չկայացման պարագային։

Այս ֆոնին ուշագրավ էր Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարությունը, որ Սոֆիայում հաջորդ հանդիպմանը կարող է ստորագրվել Պարսից ծոց-Սև ծով նախագծի մասին համաձայնագիր, որը ներառում է Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Այս մայրուղին պետք է միացնի Պարսից ծոցի երկրներն ու Հնդկաստանը Եվրոպայի հետ։

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: