ՀՀ կառավարություն. Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհը պատրաստ է.

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. ՀՀ կառավարություն
Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

«Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե թերություններ լինեն, ապա կշտկենք ու երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհահատվածում հիմա աշխատանքներ են ընթանում: Դրանցից մեկը Քաշունի-Բարսավան ճանապարհն է, որ 9.5 կմ է:

Ճանապարհի մի մասի՝ մոտ 3.5-4 կմ հատվածում արդեն ամբողջությամբ հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհային անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,-ասել էր նախարարը:

Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է: Նախարարը տեղեկացրել է, որ մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, բայց աշխատանքները շարունակվում են: Գնել Սանոսյանը հավելել է, որ Շուռնուխ գյուղն ունի առնվազն երկու ճանապարհ: Մեկը Խոտ- Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, բնակիչները նորմալ կարող են երթևեկել, մյուսը Շուռնուխ-Բարձրավան ճանապարհն է:

Աշխատանքներ իրականացվում են Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ հատվածում: Այդտեղ արդեն 5 կմ-ը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականցվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: