Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է որպես մեղադրյալ ներգրավել Սերժ Սարգսյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է, որ որոշում են կայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու մասին և այսօր կանչել են հարցաքննության։Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ հանցանքների մեջ է մեղադրվում երրորդ նախագահը, կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մանրամասնում։

Այսօր ֆեյսբուքի իր էջում նոր քրեական գործի մասին է գրել Սարգսյանի փաստաբանը։ Ամրամ Մակինյանը մանրամասնել է, որ ծանուցում են ստացել հակակոռուպցիոն կոմիտեից որպես մեղադրյալ հարցաքննության կանչվելու մասին։

Երրորդ նախագահի պաշտպանը նաև գրել է ոմն Սիլվայի ցուցմունքի մասին։ «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», — գրել է փաստաբան Մակինյանը Ֆեսյբուքի իր էջում։

Խոսքն, ըստ էության, գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է։ Երրորդ նախագահն արդեն երկու տարի է մեղադրյալ է վառելանյութի գործով, նա մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Արդեն մեկ տարի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարություն է ընթանում։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: