Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար ցանկացած դեպքերի համար

Հայաստանը ունի բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարության, որում նշվում էր արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին։

«Ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ են լինում, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով գան և դոնոր հանդիսանան։ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հայտարարություններ մշտապես անում է։

Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված՝ ունենք դոնորության նվազում, ուստի ևս մեկ անգամ հայտարարությամբ հորդորում են քաղաքացիներին արյուն հանձնեն»,- ընդգծեց Ավանեսյանը։Նախարարը վստահեցրեց՝ արյան պաշարների հետ կապված խնդիր չունեն, այն պարբերաբար համալրվում է։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: